ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ի՞նչ կապ ունի ձեր միասեռականությունը տոլմա փաթաթելու հետ»

«Ի՞նչ կապ ունի ձեր միասեռականությունը տոլմա փաթաթելու հետ»
04.11.2013 | 16:22

Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայ մտավորականներ հանդես են եկել նամակով` ի պաշտպանություն Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների: Նրանց թվում են` Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և այլք:

Կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նկատեց, որ դրսում սարսափելի բևեռացում կա, մարդիկ նույնիսկ ինքնասպանություն են գործում ընդդեմ այդ երևույթների: Եվ այս նամակով փորձ է արվում դրսի խնդիրը ներմուծել մեր երկիր:
«Մեզ մոտ եթե նման խնդիր լիներ, պետք է բարձրաձայնեին փոքրամասնությունները,-ասաց նա:- Երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանում ապրող փոքրամասնությունները խնդիրներ բարձրացնեն: Փոխարենը դա անում են հիմնականում դրսից ֆինանսավորվող իրավապաշտպան կազմակերպությունները: Համասեռամոլները սուսիկ-փուսիկ, համեստորեն կամ սպասում են դեսպանատներում իրենց հերթին, որ այդ ճանապարհով երկրից դուրս պրծնեն, կամ իրենց կյանքն են վայելում: Ի դեպ, բոլոր հետերոսեքսուալներից ավելի հանգիստ ու բարեկեցիկ կյանքով են ապրում»:
Վահան Արծրունու համոզմամբ` նամակի հեղինակները այնպիսի պրոցեսի, այնպիսի շրջապատի մեջ են, որ ըստ այդմ պետք է իրենց դրսևորեն: Պետք է ցույց տան, որ իրենք վերին աստիճանի կոռեկտ են, վերին աստիճանի տոլերանտ, որ շարունակեն իրենց բիզնեսը: Գաղտնիք չէ, որ Վահան Արծրունին մասնագիտությամբ բժիշկ է, ասաց, որ երբ ժամանակին իրենք ուսումնասիրում էին այդ երևույթը, համարում էին այն շեղում նորմայից, այսինքն` մարդկային ախտ, հոգեբանական ու կենսաբանական լուրջ պրոբլեմ, որն իր լուծման ճանապարհներն ունի: Նրանք համարվում էին դժբախտ մարդիկ, որոնք օգնության կարիք ունեին:
«Վերջին տասնամյակներում խնդիրը դուրս եկավ նեղ բժշկական շրջանակից ու դարձավ սոցիալական: Գենդեր ասվածն արդեն սոցիալական, ոչ սեռային բնութագիր ունի: Ստեղծվում է դաշտ, որը հետագայում կձևավորի որոշակի քաղաքականություն կամ այդ քաղաքականությունը արտահայտող զանգված, ինչը և տեսնում ենք դրսում: Արվեստի, քաղաքականության բնագավառում կան լուրջ սեգմենտներ, որտեղ միայն միասեռականներն են, և թելադրում են մեծամասնությանը, նույնիսկ օրենքներ են փոխվում»,- ասաց բանախոսը և ընդգծեց, որ «մայր» և «հայր» հասկացություններից հրաժարվելը մեր սերնդին հետաքրքական է թվում, բայց 2-3 սերունդ հետո լուրջ հեղաշրջումների է հանգեցնելու մարդկային գիտակցության մեջ:
Ի՞նչ պատասխան ենք տալու նամակի հեղինակներին:
«Միանշանակ պետք է մերժենք, այսինքն` դուք ձեր դարդերով, միասեռականների նկատմամբ քնքշանքով ձեր երկրում ձեր բիզնեսը արեք, տղերք, պետք չէ մեզ նամակներ գրել: Այն խնդիրները, որոնց մեջ ենք, այն, որ շնչելու օդ չի մնացել այս երկրում, բավարար են` առանց ձեր դրսի տոլերանտ ապրումների»,- ասաց Վահան Արծրունին ու ենթադրեց, որ նույն արվեստագետների հաջորդ նամակը կվերաբերի փողոցի շների պաշտպանությանը:
Տիեզերական խնդիրներին էլ անդրադարձավ, նշեց, որ բուդդիզմը մերժում է միասեռականությունը, որովհետև տղամարդու և կնոջ ակտը ստեղծում է հիմք տիեզերական հարմոնիայի համար: Որևէ այլ միացում բնության մեջ այդ համակարգին չի նպաստում:
Վահան Արծրունին պատմեց նաև, որ մոտ 10 տարի առաջ Նյու Յորքում իրեն հրավիրում են փառատոնի, որտեղ ներկայացվում են վավերագրական ֆիլմեր` հայկական ինքնության վերաբերյալ: Պարզվում է, փառատոնը կազմակերպել են Նյու Յորքի հայ գեյերը, ավելին, Նյու Յորքում կան նաև թուրք գեյեր, նրանք ունեն ազգային հպարտություն և իրար հետ կինո չեն նայում:
«Ֆիլմում միասեռական կանայք, հավանաբար, հայ արմատներով, տոլմա են փաթաթում և պատմում են այն մասին, ինչպես է իրենց մեջ արթնացել հայի ինքնությունը` տոլմա փաթաթելու ընթացքում,- պատմում է բանախոսը:- Ես նայում էի այդ ապուշությունը և մտածում` ի՞նչ կապ ունի ձեր միասեռականությունը տոլմա փաթաթելու հետ: Աբսուրդը աբսուրդի վրա մի սենդվիչ է ստացվում, և մատուցում են հանրությանը: Իրականում դահլիճի կեսը մեզ պես հայրենիքից եկած խաբվածներ էին, մյուս կեսը` տոլմա փաթաթող գեյեր»:
Վահան Արծրունին իր խոսքը եզրափակեց շեշտելով, որ կենսաբանական խնդրին սոցիալական խնդրի տեսք տալ պետք չէ, համենայն դեպս մեր երկրում, իսկ կենսաբանական խնդիրը լուծման այլ ճանապարհներ ունի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ